Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Մարտի 31-ից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

Այսօր, 20:01
2025թ.-ի սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ
Մարտի 31-ից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/ԱՌԿԱ/․ Մարտի 31-ից վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ՝ Ռոբերտ Ղուկասյանը։

Նշենք, որ 2025թ.-ի սեպտեմբերի 3-ից Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են՝ պայմանավորված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտությամբ, հայտնում է «Սյունիք» օդանավակայանը։

«Սպասարկումն իրականացվում է՝ ապահովելու թռիչքների անվտանգությունն ու հարմարավետությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Կապանի օդանավակայանի մասին

«Սյունիք» օդանավակայանը գտնվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում (սահմանակից է Իրանին և Ադրբեջանին)։ Մոտ 30-ամյա ընդմիջումից հետո այն վերակառուցվել է տարածաշրջանային ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման պետական ծրագրի շրջանակում և 2023 թվականի օգոստոսին վերսկսել է աշխատանքը ներքին ավիափոխադրումների համար։

Երևան - Կապան - Երևան երթուղով կանոնավոր չվերթերն իրականացվում էին հայկական «Novair LLC» ավիաընկերության կողմից։ 2025 թվականի սեպտեմբերին օդանավակայանից հայտնել են տվյալ ուղղությամբ թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին՝ կապված օդանավի տեխնիկական սպասարկման անհրաժեշտության հետ։