Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Մարտի 19-ին կկայանա Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը. ԱԳՆ

18.03.2020, 18:45
Մարտի 19-ին կկայանա Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը. ԱԳՆ
Մարտի 19-ին կկայանա Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./ԱՌԿԱ. Հայաստանի քաղաքացիներն աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին մարտի 19-ին կարող են վերադառնալ հայրենիք եգիպտական Շարմ էլ Շեյխ կուրորտից: Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Մարտի 16-ին «Air Cairo» ավիաընկերությունը հայտարարել է Երևանի և Շարմ Էլ Շեյխի միջև կանոնավոր չվերթերի դադարեցման մասին՝ կորոնավիրուսի տարածման և ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարելու պատճառով: 

«Մարտի 19-ին կայանալու է Շարմ Էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը: Հաջորդ չվերթը տվյալներ չունենք, թե երբ է կայանալու, ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր պլանավորում են վերադառնալ այնտեղից, օգտվել այդ չվերթից»,- նշել է Նաղդալյանը:

Հայաստանի կառավարությունը մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը երկրի ողջ տարածքում հայտարարել է արտակարգ դրություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Այս պահին դրությամբ ՀՀ-ում կա կորոնավիրուսով վարակման հաստատված 84 դեպք: -0-