Рейтинг@Mail.ru
USD
378.01
EUR
445.56
RUB
4.9387
GEL
140.45
2026 թ. փետրվարի 6, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի երթևեկը

01.03.2019, 16:48
Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյանից Գլինկա) երթևեկությունը։
Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի երթևեկը

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ՍՌԿԱ/. Մարտի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի (Արմենակյանից Գլինկա) երթևեկությունը, նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–յան էջում։ 

«Հարգելի համաքաղաքացիներ, մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով պայմանավորված՝ ս.թ. մարտի 3-ին, ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:–0–