Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Մարզերի բնակիչներն ավելի հանդուրժող են կենսաթոշակային բարեփոխման նկատմամբ, քան երևանցիները. հետազոտություն

26.03.2014, 16:19
Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դրական վերաբերող բնակիչների թիվը մարզերում գրեթե կրկնակի շատ է, քան նույն տրամադրվածություն ունեցող բնակիչների թիվը Երևանում։ Դրա վկայությունն են Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) նախաձեռնությամբ կատարած հետազոտության տվյալները։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։
Մարզերի բնակիչներն ավելի հանդուրժող են կենսաթոշակային բարեփոխման նկատմամբ, քան երևանցիները. հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը դրական վերաբերող բնակիչների թիվը մարզերում գրեթե կրկնակի շատ է, քան նույն տրամադրվածություն ունեցող բնակիչների թիվը Երևանում։ Դրա վկայությունն են Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի (PRIP) նախաձեռնությամբ կատարած հետազոտության տվյալները։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID)։

Հարցման արդյունքների համաձայն, Հայաստանի մարզերի բնակիչների մոտ 40 տոկոսը կողմ են կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրմանը, մինչդեռ Երևանում այդ բաղադրիչի ներդրմանը կողմ է մասնակիցների միայն 21 տոկոսը։

Հետազոտությունն անցկացրել է AM Partners Consulting Company ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերին` կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի` ուժի մեջ մտնելու նախաշեմին։ Հարցմանը մասնակցել է Երևանի (42%), ինչպես նաև Արարատի մարզի (31%) և Կոտայքի մարզի (24%) 1200 բնակիչ։ Միաժամանակ հարցվածների 63% –ը կանայք են, իսկ 47% -ը` տղամարդիկ։

«Չգիտեմ, թե ինչով կարելի է բացատրել այս երևույթը, հավանաբար, գյուղաբնակները դեռ հույսով են նայում ապագային, իսկ երևանցիներն ավելի հոռետես են»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց USAID PRIP կադրային և կառուցվածքային ներուժի զարգացման թիմի ղեկավար Հասմիկ Ղուկասյանը։

Հետազոտության հեղինակները հատկանշական անվանեցին այն փաստը, որ մարդկանց կարծիքը փոխվում էր կենսաթոշակային համակարգի մանրամասների մասին տեղեկություն ստանալու ընթացքում, այնուամենայնիվ, ոչ պակաս քան 63 տոկոս հարցվածներ կենսաթոշակային բարեփոխումներն արդարացված չեն համարում` բացատրելով դա պետության և կառավարության նկատմամբ անվստահությամբ, գործազրկության բարձր մակարդակով և ցածր աշխատավարձերով։

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման մասին ընդհանուր տեղեկություն ունեն հարցվածների 86 տոկոսը, ընդ որում` տղամարդկանց և կանանց շրջանում իրազեկվածության մակարդակը գրեթե չի տարբերվում (համապատասխանաբար, 85% և 86%)։ Այդ հարցում մի փոքր տարբերություն է նկատվում քաղաքներում (89%) և գյուղերում (80%)։ Իրազեկվածության մակարդակը, ինչպես նշվում է հետազոտությունում, զգալիորեն աճել է 2010 թվականից` կազմելով 86 տոկոս 2010 թվականի 36 տոկոսի դիմաց։

Հարցվածների 62 տոկոսը չի վստահում բարեփոխման արդյունավետությանը և չի հավատում սեփական կուտակած միջոցները ետ ստանալուն կենսաթոշակի անցնելուց հետո, 21 տոկոսը ֆոնդերին փոխանցված փողերը համարում է սեփականություն։ Բնակչության գրեթե կեսը որևէ տեղեկություն չունի կառավարիչ ֆոնդերի մասին։

Պատասխանելով երկրում անցկացվող կենսաթոշակային բարեփոխման նպատակի մասին` հարցվածների 26 տոկոսը դժվարացել է կոնկրետ պատասխան տալ, 18 տոկոսը նշել է բնակչության բարեկեցիկ ծերություն ապահովելու ցանկությունը, իսկ 12 տոկոսը բարեփոխումներն անվանել է բնակչությանը թալանելու նոր ձև։

Հետազոտության արդյունքները, Հասմիկ Ղուկասյանի խոսքով, հիմնադրամը կօգտագործի բնակչությանն իրազեկելու ռազմավարության մշակման, տեղեկության տրամադրման գործիքների բացահայտման համար։

2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որում ընդգրկված են 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիները։Աշխատողներն ամսական իրենց կուտակային հաշվին կներդնեն իրենց աշխատավարձի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ (61 դոլար ընթացիկ փոխարժեքով), ձեռնարկատերերի համար` 300 հազար դրամ (740 դոլար) կներդնի պետությունը։

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում։ Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում, մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կամ գոնե հետաձգել այդ բաղադրիչի ներմուծումը։

Ինչպես վկայում են այս տարվա փետրվարին Երևանի 1066 չափահաս բնակիչների շրջանում Gallup International Association–ի անցկացրած մեկ այլ հարցման արդյունքները, Երևանի բնակիչների ավելի քան 88 տոկոսը դեմ է Հայաստանում ներդրվող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին։ -0-