Рейтинг@Mail.ru
USD
379.21
EUR
444.85
RUB
4.8685
GEL
140.89
2026 թ. հունվարի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Մաշտոցի պուրակում սկսվել է կրպակների ապամոնտաժման աշխատանքը

02.05.2012, 17:46
Մաշտոցի պուրակում սկսվել է կրպակների ապամոնտաժման աշխատանքը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Մաշտոցի պուրակում սկսվել է կրպակների ապամոնտաժման աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Մաշտոցի պուրակում սկսվել է կրպակների ապամոնտաժման աշխատանքը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

Հասարակական ու բնապահպանական կազմակերպությունների ակտիվիստները տևական ժամանակ փորձում էին խանգարել տաղավարների կառուցմանը: Քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված պուրակների տեղադրումը Մաշտոցի պուրակում ժամանակավոր բնույթ է կրում և կոչ էր արել մայրաքաղաքին վերաբերող բոլոր հարցերը լուծել քաղաքակիրթ ճանապարհով:

Երեքշաբթի Հայաստանի նախագահն այցելեց պուրակ, այնուհետև իր նկատառումները ներկայացրեց քաղաքապետին՝ հորդորելով ապամոնտաժել տաղավարները:

Ապամոնտաժման աշխատանքներին մասնակցում են ակտիվիստ-բնապահպանները, «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ-ի և «Սահակյան Շին» ընկերության աշխատակիցները, ինչպես նաև ոստիկաններն ու լրագրողները:

Ակտիվիստները վստահեցնում են, որ պուրակում կմնան այնքան, մինչև ապամոնտաժման աշխատանքը ամբողջովին ավարտվի և տարածքը բարեկարգվի:

Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:--0-