Մասնավոր բժշկական բուհերը փակվելու վտանգի տակ են. թերթ
19.04.2019,
11:05
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը, գրում է «Ժողովուրդ» թերթը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուժեղացնել մասնավոր բժշկական բուհերի նկատմամբ վերահսկողությունը, գրում է «Ժոցովուրդ» թերթը։
Գրառման մեջ նշվում է, որ եթե տվյալ բժշկական բուհերը չհամապատասխանեն միջազգային կրթական ստանդարտներին, ապա կդրվի դրանք փակելու հարցը:
Միաժամանակ, մասնավոր բժշկական բուհեր ավարտած շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու միակ հնարավորությունը շարունակական հետբուհական կրթություն ստանալն է:
Նշվում է, որ նմանատիպ կրթություն Հայաստանում տրամադրում են 2 հաստատություն՝ Մ. Հերացու անվան պետա¬կան բժշկական համալսարանն ու Առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը:
Ի դեպ, պարբերականի հաղորդմամբ, մասնավոր բուհերի շրջանավարտների ընտրության հարցում ԵՊԲՀ-ն բավականին խիստ մոտեցումներ ունի` մասնավոր բուհերից ԵՊԲՀ 2017թ. դիմել է 150 անձ, սակայն ընդունվել է 40-ը, 2018 թ. դիմել է 132 անձ, ընդունվել՝ 13-ը:
«Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ մասնավոր բուհերից 2017 թ. ընդունվել է 128 շրջանավարտ, իսկ 2018 թ.՝ 124 մարդ»,-գրում է թերթը: -0-