Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի առողջապահության նախարարությունը 2013թ.–ին շուրջ 1.6 մլն դոլար է տնտեսել շինարարական աշխատանքների ընթացքում

29.01.2014, 16:30
«Հայաստանի առողջապահության նախարարությունը 2013թ.–ին մարզերի բուժօբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքում տնտեսել է մոտ 1.6 մլն դոլար»,– չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց գերատեսչության ղեկավար Դերենիկ Դումանյանը։
Հայաստանի առողջապահության նախարարությունը 2013թ.–ին շուրջ 1.6 մլն դոլար է տնտեսել շինարարական աշխատանքների ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/.  «Հայաստանի առողջապահության նախարարությունը 2013թ.–ին մարզերի բուժօբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքում տնտեսել է մոտ 1.6 մլն դոլար»,– չորեքշաբթի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց գերատեսչության ղեկավար Դերենիկ Դումանյանը։

Ըստ նրա, տնտեսած միջոցները կուղղվեն մարզերում նոր բուժկենտրոնների կառուցմանը։

Այդ միջոցներով նախատեսվում է կառուցել ևս վեց ամբուլատորիա, որոնցից երեքը` Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում։

Նախարարի խոսքով, նաև կկառուցվեն Ճամբարակի հիվանդանոցը, ինչպես նաև կվերակառուցվեն Մեծամորի պոլիկլինիկան, կնորոգվեն և շահագործման կհանձնվի շտապօգնության տասը մեքենա։

«Ընդհանուր առմամբ, երկրի մարզերում կառուցվել է մոտ 13 ամբուլատորիա։  Առաջիկայում բուժկենտրոններ կբացվեն Աբովյանում և Ալավերդիում»,– ասաց Դումանյանը։
 
Ինչպես նշեց նախարարը, 2013 թվականն առողջապահության ոլորտի համար նշանավորվել է բարեփոխումներով, որոնք ուղղված են եղել ոլորտի զարգացմանը։

«Նախևառաջ, ընդունվել է 2014-2020 թթ. առողջապահության ոլորտի զարգացման հայեցակարգը։ Այդ հայեցակարգն այն հիմնական փաստաթուղթն է, որին համապատասխան պետք է զարգանա ոլորտը։ Նման փաստաթուղթ մենք երբեք չենք ունեցել»,– ընդգծեց նա։

Բացի այդ, 2013 թվականի նոյեմբերին ընդունվել է առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատման ու բուժօգնության և բուժսպասարկման որակի բարձրացման վերաբերյալ փաստաթուղթ, որի շրջանակներում նախատեսված են 40 միջոցառումներ, և դրանց հիմնական մասը կիրականացվի այս տարի։

«Երրորդ կարևոր փաստաթուղթն առողջ կենսակերպի ռազմավարությունն է, որի շրջանակում նույնպես նախատեսված են մի շարք միջոցառումներ»,– ավելացրեց նա։

2013 թվականի հիմնական ձեռքբերումների թվում նախարարը նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի մշակած ավելի քան 50 բժշկական չափանիշները, որոնք արդեն կիրառվում են։

Դումանյանը հայտնեց, որ մոտ ապագայում Առողջապահության նախարարությունն Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ կհրապարակի Հայաստանում ծխելու մակարդակի վերաբերյալ հետազոտություն։

Ծննդօգնության հավաստագրերի տրամադրման ապակենտրոնացումից հետո 2013 թվականին նաև 25 տոկոսով նվազել է հոսքը երկրի մարզերից դեպի Երևան։ -0