Рейтинг@Mail.ru
USD
376.94
EUR
446.9
RUB
4.8801
GEL
140.43
2026 թ. փետրվարի 15, կիրակի
եղանակը
Երևանում
+6

Մայիսի 19-ին Սոչի-Երևան չվերթ կիրականացվի

19.05.2020, 14:36
Մայիսի 19-ին Սոչի-Երևան չվերթ կիրականացվի
Մայիսի 19-ին Սոչի-Երևան չվերթ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 19-ին Սոչի-Երևան չվերթ է նախատեսվում: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25)»,- նշվում է կոմիտեի Facebook-յան էջում:

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

«Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայաստանում մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5041 դեպք, որոնցից 2164-ն` առողջացած, 64-ը` մահվան ելքով -0-