Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Երևանի մի շարք գլխավոր փողոցների երթևեկը
02.05.2019,
14:55
Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի Երևանի մի շարք գլխավոր փողոցների երթևեկը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 3-ին և 4-ին կսահմանափակվի մայրաքաղաքի Սարյան և Մոսկովյան փողոցի երթևեկությունը։
Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Հարգելի համաքաղաքացիներ, մայիսի 3-ին՝ ժամը 12:00-23:00-ը և մայիսի 4-ին՝ ժամը 12:00-23:00-ը «Երևանի գինու օրեր» միջոցառման պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Երևանի Պուշկին-Սարյան-Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների հատվածում կսահամանափակվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–