Рейтинг@Mail.ru
USD
381.36
EUR
449.01
RUB
4.8711
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 31, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մայր Աթոռում լարված իրավիճակ է, ուժայինները մտադիր են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ՎԻԴԵՈ

27.06.2025, 12:42
Մայր Աթոռում քաշքշուկ է ուժայինների և հոգևորականների միջև ՎԻԴԵՈ
Մայր Աթոռում լարված իրավիճակ է, ուժայինները մտադիր են բերման ենթարկել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի․/ԱՌԿԱ/․ Այսօր առավոտյան ԱԱԾ–ն մտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ սկսել է գործողություններ են իրականացնել։ Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների, ԱԱԾ-ի գործողությունների նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելն է, ով եկել է Էջմիածին մասնակցելու Քահանայից ժողովին։

 Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգևորականների և ուժայինների միջև հրմշտոց սկսվեց։

Հոգևորականները փակեցին կաթողիկոսարանի շենքի մուտքը։ Անվտանգության ուժերը փորձում էին ներխուժել այնտեղ։

«Ես երբեք որևէ տեղ չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվել, չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնվել», -ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Եկել են իմ հետևից, ես կգնամ։ Առավել ևս կբարձրաձայնեմ, որ տեղի ունեցողը ապօրինություն է, ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Բայց եթե այս մարդիկ սպառնում են բռնությամբ, ես գնում եմ իրենց հետ, իսկ հոգևորականները կհետևեն ինձ», – ասաց նա։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն էլ ասաց, որ Սրբազանը մնալու է իրենց փաստաբանի հետ։

«Մենք կգնանք Վեհարան, որտեղ կհամախմբվենք ու քննարկումներ կունենանք»,-ասաց Վեհափառը։ 

Նախօրեին հայտնի է դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։