Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

ՈՒժեղ ենք միասին. ԵՄ–ն ու Հայաստանը շարունակում են համագործակցությունն ու միավորում ջանքերը ՔՈՎԻԴ–19–ի դեմ պայքարում

23.05.2020, 13:37
Ամեն տարի մայիսի 9–ին Եվրոպական միությունում նշվում է Եվրոպայի օրը: Այն խաղաղության, միասնության, համերաշխության և համագործակցության տոն է:
ՈՒժեղ ենք միասին. ԵՄ–ն ու Հայաստանը շարունակում են համագործակցությունն ու միավորում ջանքերը ՔՈՎԻԴ–19–ի դեմ պայքարում

I. ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ 

-  Ամեն տարի մայիսի 9–ին Եվրոպական միությունում նշվում է Եվրոպայի օրը:

* Այն խաղաղության, միասնության, համերաշխության և համագործակցության տոն է: 

*Ամեն տարի այս օրը ԵՄ–ում և ԵՄ սահմաններից դուրս՝գործնկեր պետություններում տեղի են ունենում Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառումներ` համերգներ, տեղեկատվական տոնավաճառներ, վիկտորինաներ, ֆլեշմոբեր և այլն․ փողոցներում տիրում է ուրախ մթնոլորտ: Մարդիկ մասնակցում են այս տոնակատարություններին` իմանալով ավելին իրենց երկրներում Եվրոպական միության գործունեության մասին։ 

*Իսկ այս տարի տոնական մթնոլորտը տեղափոխվեց թվային հարթակներ` պայմանավորված կորոնավիրուսային պանդեմիայի արդյունքում ստեղծված իրավիճակով: 

Այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի հռչակագրի» 70-ամյակը։ 

*1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։ 

* Սկզբում ձևավորվեց հիմնադիր վեցնյակը, իսկ այսօր ԵՄ-ն բաղկացած է 27 անդամ պետություններից, որոնք կիսում են ընդհանուր մարդկային արժեքներ: 

II. ՀԱՅԱՍՏԱՆ–ԵՄ. ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ 

– ԵՄ–ն Հայաստանի առանցքային գործընկերներից է: 

* ԵՄ-ն և Հայաստանը շարունակում են համագործակցել բազմաթիվ ոլորտներում՝ ապահովելով շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար։ 

* Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր տարբեր ոլորտներում՝ այդ թվում կրթություն, գյուղատնտեսություն, բիզնես, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և նորարարություն: 

– Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանին տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում: 

2017-ին Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Եվրոպական միության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը` ի նպաստ Հայաստանի քաղաքացիների: Համաձայնագրով նախատեսվում են ՝ 

* ավելի լավ կենսապայմաններ 

* ավելի արդար և ապահով հասարակություն 

*ավելի մաքուր շրջակա միջավայր 

*կրթության ոլորտում ընտրության ավելի մեծ հնարավորություն 

III. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՔՈՎԻԴ–19-Ի ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ 

– Կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 92 մլն եվրո աջակցություն։ 

* Միջոցները նախատեսված են անհետաձգելի և երկարաժամկետ կարիքներին աջակցելու նպատակով` նոր ֆոնդերի և ընթացիկ ծրագրերի վերաբաշխման շնորհիվ: 

* Միջոցները կուղղվեն վարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների ձեռք բերման, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստման, ՓՄՁ-ներին աջակցության, խոցելի տնային տնտեսություններին մարդասիրական օգնության փաթեթների տրամադրման նպատակով և ոչ միայն: 

* Արդեն բազմաթիվ խոցելի տնային տնտեսությունների Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում տրամադրվել են մարդասիրական օգնության փաթեթներ: 

* Աջակցություն կտրամադրվի բազմաթիվ ոլորտների՝ հաղթահարելու պանդեմիայի հետևանքները: 

IV. ՀԱՅԱՍՏԱՆ–ԵՄ. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ. 

Տեղեկատվություն ծրագրերից մի քանիսի մասին 

Տնտեսություն 

ԵՄ-ն հայաստանյան ընկերություններին տրամադրում է ֆինանսավորում, վերապատրաստում, ինչպես նաև նոր շուկաներ մուտք գործելու աջակցություն՝ այդ թվում իր «EU4Business» («ԵՄ-ն բիզնեսի համար») նախաձեռնության միջոցով: 

ԵՄ-ն Հայաստանի տարբեր մարզերում աջակցում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը: ԵՄ աջակցությամբ հիմնադրվել են Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական ու արվեստների և արհեստների կենտրոնները, գծանշվել և քարտեզագրվել են 11 արշավային արահետներ «Դիլիջան» ազգային պարկում: 

Կառավարում

Արդարադատության ոլորտում ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության միջոցով ԵՄ-ն աջակցում է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: 

Հասարակություն 

ԵՄ-ն աջակցություն է տրամադրել սոցիալական ձեռնարկություններին: Մշակվել են նոր նախաձեռնություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ծնողների համար: Գյումրիի «Արեգակ» փուռ-սրճարանն առաջինն է իր տեսակի մեջ այս առումով: 

«Էրազմուս Պլյուս» ծրագրի (2014-2020թթ.) շրջանակում Եվրոպայում սովորել կամ դասավանդել է հայաստանցի մոտ 2500 ուսանող և դասախոս, շուրջ 1250 եվրոպացի էլ նույն նպատակով եկել է Հայաստան: Ի լրումն, շուրջ 8000 երիտասարդ և երիտասարդական ոլորտի աշխատող մասնակցել է կարճաժամկետ փոխանակումային, շարժունակության, ուսումնական և կամավորական ծրագրերի: 

Շրջակա միջավայր և միակցվածություն

ԵՄ աջակցությամբ Երևանում հիմնանորոգվել է Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնի (ՇՄՄՏԿ) լաբորատորիան: Լաբորատորիան կիրականացնի ջրի ժամանակակից փորձաքննություններ: Այն միանշանակ կնպաստի Հայաստանի ջրային և գետային ավազանների պահպանությանը: