Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում. քաղաքապետ

29.12.2025, 15:56
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է, ասել է Ավինյանը
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/.  Ուզում եմ վստահեցնել, որ մետրոյի Աջափնյակի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննություններն անցած, պատրաստ է։

 Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ դրանցից մեկը՝ պարզ փորձաքննությունն ավելի քան 1 տարի է տևել։

«Լրատվական դաշտում տարատեսակ տեղեկատվություններ հայտնվեցին այն մասին, որ Աջափնյակի մետրոյի ծրագիրը խափանվել է, փոխվել է․ նման բան չկա», - ասել է քաղաքապետը։

Ավինյանը հայտնել է, որ հաջորդ տարի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով իրականացնվելու է նախագծի FIDIC կառավարման մոդել, որն այդ տեսակ մեծ նախագծի համար, ըստ նրա, ամենահարմար տարբերակն է։

«Մեր օրենդրությունը նույնիսկ այս որակի և բարդության նախագծի հետ նախկինում առնչություն չի ունեցել», - ընդգծել է քաղաքապետը՝ հավելելով, որ ծրագրի ժամանակային հետաձգումները հիմնականում կապված են դրա հետ։