Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Միչիգան նահանգը հաստատել է ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը

17.06.2016, 12:24
Նախօրեին ԱՄՆ–ի Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատը հաստատել է  4493 օրինագիծը, որով Ցեղասպանության թեման ներառվելու է կրթական ծրագրում, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ամերիկայի հայկական համագումարի հաղորդմանը։

Միչիգան նահանգը հաստատել է ցեղասպանության թեման կրթական ծրագրում ներառելու մասին օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ԱՄՆ–ի Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատը հաստատել է  4493 օրինագիծը, որով Ցեղասպանության թեման ներառվելու է կրթական ծրագրում, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Ամերիկայի հայկական համագումարի հաղորդմանը։

Օրինագիծը ստորագրել է Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը։

«Միչիգանում սովորողներին ցեղասպանության մասին ուսուցանելը կարևոր է, քանի որ մենք պետք է հիշենք և տեղեկանանք մեր անցյալի այդ սարսափելի իրադարձությունների մասին՝ շարունակելով աշխատանքներ տանել ավելի հանդուրժող հասարակություն ստեղծելու շուրջ»,– ասել է Սնայդերը։

Ըստ փաստաթղթի, 2016-2017 թթ. ուսումնական տարեշրջանից սկսած դպրոցական շրջանի խորհուրդը կամ հանրակրթական դպրոցի տնօրենների խորհուրդը պետք է ապահովեն, դպրոցական շրջանի կամ հանրակրթական դպրոցի 8-ից 12-րդ դասարանների հասարակագիտության ուսումնական ծրագիրը ներառում է ցեղասպանության մասին դասավանդում՝տարիքի և դասարանի համապատասխան:

 

Ինչպես նշվում է համագումարի հաղորդման մեջ, օրինագիծն օրենքի ուժ է ստացել Հայոց ցեղասպանության կրթության հանձնաժողովի (AGEC), Համագումարի Միչիգան (նահանգի) տնօրեն Ջոն Ջեմյանի և ամբողջ հասարակության առաջնորդության և ջանքերի շնորհիվ։

Ջեմյանը, անդրադառնալով այս նվաճմանը, հիշեցրել է իր գործընկերոջ և Համագումարի տնօրենների խորհրդի նախկին անդամ Էդգար Հակոբյանի իրականացրած և նահանգային, և դաշնային մակարդակով հանուն ցեղասպանության ճանաչման ուղղված անխոնջ քարոզչության մասին:

«Ուրախ եմ, որ վերջապես իրագործեցինք Միչիգանում Ցեղասպանության վերաբերյալ կրթության մասին այս կարևոր օրենքի ընդունումը», - ասել է Ջեմյանը:

Նրա խոսքով, այս հաջողությունը ցույց է տալիս, որ համայնքի բոլոր առաջնորդների համատեղ աշխատելու դեպքում հնարավոր է մեծ արդյունքների հասնել:

«Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը չեն կարող մոռացվել» - իր հերթին ասել է Միչիգան նահանգի սենատոր Մարթի Նոլենբերգը։

Այսպիսով, Միչիգանը հետևել է ԱՄՆ վեց նահանգներին, որոնք դա արդեն արել են` Իլինոյս, Կալիֆոռնիա, Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Նյու Յորք, Նյու Ջերսի։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-