Հայաստանը կհամապատասխանեցնի միգրացիոն օրենսդրությունը Եվրամիության և Միասնական տնտեսական տարածքի սկզբունքներին
17.07.2014,
19:01
Հայաստանը կհամապատասխանեցնի միգրացիոն օրենսդրությունը Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված միջազգային սկզբունքներին, մոտեցումներին և չափանիշներին, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կհամապատասխանեցնի միգրացիոն օրենսդրությունը Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված միջազգային սկզբունքներին, մոտեցումներին և չափանիշներին, հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։
Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հաստատեց տվյալ ուղղությամբ 2014-2016 թվականների գործողությունների ծրագիրը։
«Փաստաթուղթը ենթադրում է 77 կոնկրետ միջոցառումների, օրենսդրական լրացումների, կառավարության որոշումների իրագործում։ Ծրագրվում է նաև ինը նոր միջազգային համաձայնագրերի ստորագրում այդ ոլորտում»,– ասաց Եգանյանը։
Ծրագրված միջոցառումները թույլ կտան ապաստան տրամադրելու և միգրացիան կարգավորելու մասին հայկական օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ–ի օրենսդրությանը, ինչը կնպաստի Հայաստանի քաղաքացիների վերադարձին այլ երկրներից և նրանց հետագա վերաինտեգրմանը հայրենիքում։
Փոփոխությունները թույլ կտան կանխել անկանոն միգրացիան, կարգավորել Հայաստանում օտարերկրացի քաղաքացիների զբաղվածության հետ կապված խնդիրները, կատարելագործել օրենսդրությունն ապաստան տրամադրելու ոլորտում, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության մակարդակը Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների տարածքում։ -0-