Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին. միգրացիոն ծառայություն

16.12.2014, 16:31
Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին, երեքշաբթի ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալավերդյանը։
Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին. միգրացիոն ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին, երեքշաբթի ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալավերդյանը։

Պետական միգրացիոն ծառայության տվյալներով` 2014 թ.–ի առաջին եռամսյակում Հայաստանի քաղաքացիների թիվը, որոնք Ռուսաստանի ԴՄԾ–ի տարածքային մարմիններում կանգնած են միգրացիոն հաշվառման` ըստ բնակության վայրի, կազմել է 205 590 մարդ, բնակության վայրում գրանցված քաղաքացիների թիվը կազմել է 26 285 մարդ, ՌԴ–ում ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած քաղաքացիների թիվը` 14 771 մարդ, ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը` 10 017 մարդ։

Ալավերդյանի խոսքերով` Ռուսաստանը որոշակի փոփոխություններ է կատարել միգրացիոն օրենսդրության մեջ, ինչի կապակցությամբ Հայաստանի որոշ քաղաքացիներ չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք։

2014 թ.–ի հունվարի 1–ից Ռուսաստանում զգալիորեն խստացվել է միգրացիոն օրենսդրությունը, քանի որ ուժի մեջ են մտել «ՌԴ մուտք գործելու և դուրս գալու մասին» օրենքի և «ՌԴ—ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունները։ Այսուհետ ՌԴ տարածք առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեցող երկրների քաղաքացիները կարող են Ռուսաստանի տարածքում գտնվել յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում միայն 90 օր կամ համապատասխան մարմիններում ձևակերպել ՌԴ—ում ավելի երկարատև մնալու իրավունք։

«Միաժամանակ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնում 2015 թ.–ի հունվարի 1–ից, հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին մուտք գործել ՌԴ տարածք և իրականացնել աշխատանքային գործունեություն առանց աշխատանքի թույլտվության և աշխատանքային պայմանագրին համապատասխան», – նշեց Ալավերդյանը։ 

Փորձագետի խոսքերով, այսպիսով` Հայաստանի քաղաքացիների իրավունքները հավասարեցվում են ՌԴ քաղաքացիների իրավունքներին։

«Ինչ վերաբերում է ռեադմիսիային, ապա հայ–ռուսական համաձայնագրերի շրջանակում նոյեմբերի 7–ի դրությամբ Ռուսաստանից ստացվել է 27 հայտ, որոնք վերաբերում են 37 անձանց», – ավելացրեց Ալավերդյանը։

ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 4–ին վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Դեկտեմբերի 10–ին փաստաթուղթը վավերացրել է ՌԴ Պետդուման։ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում նմանատիպ ընթացակարգերի ավարտից հետո Հայաստանը կդառնա ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը կսկսի գործել 2015 թ.–ի հունվարի 1–ից։–0–