Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Միգրացիայի Երևանի և մի քանի մարզային ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրը

17.09.2025, 14:05
Քաղաքացիները կարող են սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով
Միգրացիայի Երևանի և մի քանի մարզային ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրը

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Միգրացիայի Երևանի և մի քանի մարզային ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիական ծառայությունից։

Սեպտեմբերի 20-ին՝ շաբաթ օրը, ՆԳՆ ՄՔԾ Երևանի բոլոր ստորաբաժանումները և մի շարք մարզային ստորաբաժանումներ կաշխատեն՝ մատուցելով ինչպես նույնականացման քարտի դիմումների ընդունման, այնպես էլ տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման ծառայություններ։

Կարող եք սպասարկվել ինչպես նախապես՝ օնլայն հերթագրմամբ, այնպես էլ՝ կենդանի հերթի ձևաչափով։

Նշված ծառայությունները կմատուցվեն ՆԳՆ ՄՔԾ հետևյալ ստորաբաժանումներում՝

Աբովյանի բաժին,

Եղվարդի բաժին,

Հրազդանի բաժին,

Աշտարակի բաժին,

Ապարանի բաժին,

Արմավիրի բաժին,

Վաղարշապատի բաժին,

Մասիսի բաժին,

Վեդիի բաժին,

Արտաշատի բաժին,

Երևան քաղաքի բոլոր ստորաբաժանումներ։