Միկրոավտուբասային երկու երթուղիներում միկրոավտոբուսները կփոխարինվեն ավտոբուսներով. Երևանի քաղաքապետարան
25.02.2013,
17:48
Միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:
Այս մասին զեկուցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Փետրվարի սկզբի տվյալով` միայն Երևանում շուրջ 2100 միկրոավտոբուս է գործում , 580 ավտոբուս։ Ավտոբուսների հարցում Հայաստանի հիմնական մատակարարն այս պահին Չինաստանն է։ Ավտոբուսներ են ներկրվում նաև Ուկրաինայից։ Համապատասխան բանակցություններ են տարվում Բելառուսի հետ։-0-