Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումները չկատարելու դեպքում հոսանքի, գազի և խմելու ջրի անջատումներ չեն լինի. ՀԾԿՀ

25.03.2020, 19:47
Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումները չկատարելու դեպքում հոսանքի, գազի և խմելու ջրի անջատումներ չեն լինի. ՀԾԿՀ
Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումները չկատարելու դեպքում հոսանքի, գազի և խմելու ջրի անջատումներ չեն լինի. ՀԾԿՀ
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./ԱՌԿԱ/. Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության պայմաններում էլեկտրաէներգիայի, գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորությունը չկատարելու դեպքում՝ նշված ծառայությունները չեն դադարեցվի: Այս մասին հայտնել է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը: 

«Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ 

Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը: 

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»,- նշում են մամուլի ածռայությունից:
  
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 25–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 265 դեպք։ 30 պացիենտի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, մեկ պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է։ 18 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան։–0–