Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Մոտ 70 մարտական և ստուգարքային հրաձգություն են կատարել ՀՀ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ստորաբաժանումներն ուսուցման ձմեռային ժամանակահատվածում

21.05.2013, 11:37
Ձմեռային ուսուցման ժամանակահատվածում Հայաստանի ռուսական ռազմակայանի ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանում ավելի քան 400 ուսումնական պարապմունքներ և մոտ 70 մարտական ու ստուգարքային հրաձգություն են կատարել մարտկոցների և դիվիզիոնների կազմում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Մոտ 70 մարտական և ստուգարքային հրաձգություն են կատարել ՀՀ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ստորաբաժանումներն ուսուցման ձմեռային ժամանակահատվածում
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Ձմեռային ուսուցման ժամանակահատվածում Հայաստանի ռուսական ռազմակայանի ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանում ավելի քան 400 ուսումնական պարապմունքներ և մոտ 70 մարտական ու ստուգարքային հրաձգություն են կատարել մարտկոցների և դիվիզիոնների կազմում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Դաշտային պարապմունքների ընթացքում անցկացվել է հաշվարկների, մարտկոցների և դիվիզիոնների մարտական համաձայնեցում` մարտավարական, տեխնիկական, հատուկ, ինժեներային և ռազմաբժշկական պատրաստվածության հարցերի մշակմամբ։
 
Զենիթային դիվիզիոնի համար ուսումնական ժամանակահատվածն ավարտվել է մարտավարական–հատուկ զորավարժություններով և «Շիլկա» ինքնագնաց զենիթային սարքից, «Ստրելա-10» զենիթահրթիռային համակարգից և «Իգլա» ՇԶՀՀ–ից մարտական հրաձգությունների անցկացմամբ` պայմանական հակառակորդի` կարճ կանգառի և շարժման մեջ մանևրող և պատահական հայտնվող օդային նշանակետերով` Կրասնոդարի երկրամասում։

Մարտավարական զորավարժությունների արդյունքում դիվիզիոնը գնահատվել է «լավ»։

Ռազմաբազայի զենիթահրթիռային դիվիզիոնի անձնակազմը, որը մարտական հերթապահություն է տանում ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգի շրջանակներում ցույց տվեց իր վարպետության մակարդակը մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության անցկացման ընթացքում Կապուստին Յար հրաձգարանում։  

Այդ զորավարժությունների ընթացքում դիվիզիոնի անձնակազմը դաշտային բարձր ուսումնական մակարդակ ցույց տվեց և մարտական հրաձգության համար նույնպես գնահատվեց «լավ»։

ՀՕՊ ստորաբաժանումների համաձայնեցման ընթացքում ռազմակայանի կողմից ծախսվել է մոտ 2 հազար տարբեր տեսակի ռազմամթերք։ -0-