Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Մոտակա օրերին տեղի կունենա Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթ. ՖՈՏՈ

12.05.2020, 19:13
Մոտակա օրերին ՀՀ քաղաքացիները կկարողանան Լոս Անջելեսից հայրենիք կվերադառնալ (ՖՈՏՈ)
Մոտակա օրերին տեղի կունենա Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․ /ԱՌԿԱ/․ Շաբաթական մեկ անգամ տեղի են ունենում Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթեր։ Այս մասին ասվում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության Facebook-յան էջում։

«Ս.թ. մայիսի 2-ին և 9-ին կայացավ Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթը, որով Կալիֆորնիայից մայիսի 2-ին Հայաստան վերադարձան ՀՀ 13 քաղաքացի, իսկ մայիսի 9-ին՝ ՀՀ 22 քաղաքացի։ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ, լոգիստիկ օժանդակություն ցուցաբերեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ լուծելով, մասնավորապես, նրանց ուղեբեռի և Շենգենյան մուտքի արտոնագրերի հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Հյուպատոսության գրառման՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության դիվանագետները ներկա են եղել Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի գործընթացը անխափան կազմակերպելու համար։

«Նույն երթուղով չվերթեր տեղի են ունենում շաբաթական մեկ անգամ։ Առաջիկա չվերթը նախատեսվում է ս.թ. մայիսի 18-ին»,- նշվում է հյուպատոսության հայտարարության մեջ։-0-