Մշակույթի և արվեստի ժողովրդական գործիչներն ընդգրկվել են սոցփաթեթի շահառուների թվում
27.12.2012,
20:19
Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ԽՍՀՄ–ում և Հայաստանում «Ժողովրդական» կոչմանն արժանացած, բայց ներկայում չաշխատող անձանց քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթի շահառուների թվում ընդգրկելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել ԽՍՀՄ–ում և Հայաստանում «Ժողովրդական» կոչմանն արժանացած, բայց ներկայում չաշխատող անձանց քաղաքացիական ծառայողների սոցիալական փաթեթի շահառուների թվում ընդգրկելու մասին։
Սոցփաթեթի շահառուների ցուցակում ընդգրկվել են նաև մշակույթի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներ։
«Նոր որոշումն ընդունվել է կառավարության կողմից սոցփաթեթում օրենքով նախատեսված պետտեսչություններում տեխնիկական սպասարկում իրականացնող մի շարք անձանց, ինչպես նաև մի շարք ոլորտների պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների միասնական համակարգի ներդրման համար»,– ասվում է հաղորդման մեջ։
2012 թվականի հունվարից Հայաստանում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է մշակույթի, կրթության և սոցիալական պաշտպանության ոլորտների քաղաքացիական և պետական ծառայողների համար։ Սոցփաթեթի յուրաքանչյուր աշխատակցին հատկացվող միջոցների չափը տարեկան կտրվածքով կազմում է 132 հազար դրամ։
Սոցիալական փաթեթի գործողությունը չի տարածվում կադրային պահուստում գտնվող անձանց, տվյալ կառույցում վեցամսյա ստաժը չգերազանցող աշխատակիցների, կես դրույքից պակաս աշխատողների, ինչպես նաև բարձր վարձատրվող պաշտոնյաների և տեխնիկական ապահովում իրականացնող աշխատակիցների վրա։
Այս սոցփաթեթի ներդրումը թույլ է տալիս շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին, այդ թվում` ամուսիններին և չամուսնացած մինչև 27 տարեկան երեխաներին, անկախ զբաղեցրած պաշտոնից և աշխատավարձի չափից, հավասար պայմաններով օգտվել մի շարք սոցիալական ծառայություններից։ Խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության, հիփոթեքային վարկերի ամսական մարման, կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված բուհերում ուսման վճարի, ինչպես նաև Հայաստանում և Արցախում հանգստի կազմակերպման մասին է։
Տվյալ սոցփաթեթի ներդրման նպատակը, որի իրագործմանը բյուջեով նախատեսված է 18 մլրդ դրամ, աշխատանքի գրավչության և արդյունավետության բարձրացումն է, կադրերի արտահոսքի մեղմումը և աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարման հարցերի օժանդակությունը։ -0-