Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՄԶԳ–ն մտադիր է Հայաստանում համայնքների զարգացման նոր ծրագիր ներդնել

26.09.2012, 19:28
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստվում է Հայաստանում համայնքների, հատկապես, հանրապետության հեռավոր անկյուններում տեղակայված համայնքների զարգացման նոր ծրագիր ներդնել, հայտարարեց USAID երևանյան գրասենյակի ղեկավար  Քարեն Հիլիարդը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ անցկացված հանդիպման ընթացքում։
ՄԶԳ–ն մտադիր է Հայաստանում համայնքների զարգացման նոր ծրագիր ներդնել
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստվում է Հայաստանում համայնքների, հատկապես, հանրապետության հեռավոր անկյուններում տեղակայված համայնքների զարգացման նոր ծրագիր ներդնել, հայտարարեց USAID երևանյան գրասենյակի ղեկավար  Քարեն Հիլիարդը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ անցկացված հանդիպման ընթացքում։
 
 «Նա (Հիլիարդը) նշեց, որ տեղական մակարդակում տնտեսական և քաղաքական զարգացմանն ուղղված նախաձեռնություններն առաջիկա հինգ տարիներին ներառված կլինեն ՄԶԳ ծրագրերում: Գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ բացի «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող ծրագրից, ՄԶԳ-ն պատրաստվում է սկսել, հատկապես, հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված նոր ծրագիր»,– նշվում է մամուլի հաղոդագրությունում։


ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր հերթին գոհունակություն հայտնեց ՄԶԳ-ի աջակցությամբ "Քաունթերփարթ ինթերնեշնլ" կազմակերպության կողմից իրականացվող "Քաղաքացիական հասարակության եւ տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի" ընթացքից, ինչպես նաեւ յուրահատուկ համարեց ՄԶԳ ծրագրերը, որոնք գլոբալ խնդիրներին զուգահեռ`նաեւ գործնական հարցերի լուծման բաղադրիչ են ներառում:


Գևորգյանը նշեց, որ ՄԶԳ -ն Հայաստանի կառավարության կարևոր գործընկերներից է և այդ առիթով, մասնավորապես, անդրադարձավ տարածքային կառավարման և ՏԻ մարմինների աջակցությանն ուղղված համատեղ ծրագրերին` հույս հայտնելով, որ այդ ուղղությունը կշարունակի մնալ ՄԶԳ օրակարգում: Նա տեղեկացրեց, որ տեղական ինքնակառավարման համակարգի ամրապնդման և տեղական ժողովրդավարության զարգացման խնդիրներն առաջնային են կառավարության համար:

Փոխվարչապետը նախ շնորհավորեց տիկին Հիլիարդին` առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ ԱՄՆ ՄԶԳ-ի հետ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը կշարունակվի:

Կողմերն անդրադարձել են նաև վերջին ՏԻՄ ընտրություններին: Փոխվարչապետը նշել է, որ դրանք անցել են կազմակերպված, հանգիստ պայմաններում, գործող օրենսդրությանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան:
Ինչպես հայտնում է Նախարարության մամուլի ծառայությունը, այս տարի 697 համայնքում անցկացված ղեկավարի ընտրությունների արդյունքում փոխվել է համայնքապետերի մոտ 20 տոկոսը:

Նա հյուրի խնդրանքով նաև մանրամասներ է ներկայացրել առաջիկա տարիներին ՏԻ ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին: -0-