Նաղդալյանը մանրամասներ է հայտնել Կրասնոդարի երկրամասում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացու մասին
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Կրասնոդարի երկրամասում կոնովիրուսով վարակված ՀՀ քաղաքացու մասին: Այս մասին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է իր Facebook-յան էջում:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ: Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում»,- նշել է Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասում վերջին օրերին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 2 բերովի դեպք: Այս մասին հաղորդվում է Կրասնոդարի երկրամասի Ռոսպոտրեբնադզորի կայքում:
«Հաստատվել է, որ քաղաքացիներն այցելել են կորոնավիրուսային վարակի անբարենպաստ երկրներ՝ Իտալիա, Ֆրանսիա, Հայաստան: Արդյունքները հաստատվել են սահմանված կարգով»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-