Рейтинг@Mail.ru
USD
377.23
EUR
437.55
RUB
4.6646
GEL
140.01
2026 թ. ապրիլի 2, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Նախագահի հրամանագրով ԿԳՄՍ նախարարն ազատվել է պաշտոնից. նրա փոխարեն նոր նախարար է նշանակվել

23.11.2020, 19:35
Նախագահի հրամանագրով ԿԳՄՍ նախարարն ազատվել է պաշտոնից. նրա փոխարեն նոր նախարար է նշանակվել
Նախագահի հրամանագրով ԿԳՄՍ նախարարն ազատվել է պաշտոնից. նրա փոխարեն նոր նախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում:

Նրա փոխարեն, վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրմանագրով նշանակվել է Վահրամ Դումանյանը: -0-