Նախարար․ մինչև 300 հազ․ դրամի տուգանքները պետական մարմինները չեն կարողանա բողոքարկել Վերաքննիչ դատարանում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․Մինչև 300,000 դրամի տուգանքները պետական մարմինները չեն կարողանա բողոքարկել Վերաքննիչ դատարան։
Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նախարարի խոսքով՝ վիճակագրական թվերը փաստում են, որ այս փոփոխության իրականացմամբ վերաքննիչ Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափվելու է 30%-ով։
«Այսինքն՝ Վարչական դատարանը հնարավորություն է ունենալու կենտրոնանալ այլ գործերի վրա և ավելի արագ քննել գործերը», - ասաց Գալյանը։
Նախարարը նշեց, որ սահմանվելու են գործերի քննության հստակ ժամկետներ, և քաղաքացիները ապագայում՝ 1-2 տարի հետո, գոհ կլինեն այն պրոցեսի տևողությունից, որի մեջ իրենք կհայտնվեն։
Նշենք, որ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ հաստատվել է Ազգային ժողովի կողմից։