Նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտվեն 140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները
04.06.2012,
18:44
Երևանի քաղաքապետարանը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտի 140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետարանը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտի 140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանաչ գոտիների պահպանման ու խնամքի ավելացման հետևողական պահանջ է դրել` ընդգծելով հատկապես մայրաքաղաքի ոռոգման համակարգի վերանորոգման ու ընդլայնման անհրաժեշտությունը:
«Ոռոգումն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է արդյունավետորեն օգտագործել բոլոր ռեսուրսները, մասնավորապես` մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարները և վերականգնել առկա` չգործող պոմպակայանները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մասով ներկայացնել ծրագիր:
Թեև այդ նպատակով Երևան քաղաքի բյուջեով նախատեսված են միջոցներ, սակայն հանձնարարվել է համաֆինանսավորման սկզբունքով այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին, ինչի հաջողված փորձն արդեն կիրառվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: --0-