ՀՀ նախագահը շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին Գիտելիքի օրվա կապակցությամբ
01.09.2014,
13:31
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի շնորհավորել է աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:
«Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և եղել ենք ամենագրասերներից մեկը տարածաշրջանում: Հայ ժողովրդի այդ բնատուր առաջադիմական ավանդույթների շնորհիվ մենք հասել ենք որակապես նոր հանգրվանի», - նշել է նախագահը:
Նրա խոսքերով՝ կրթության որակի բարելավումը մեր պետականության կարևոր առաջնահերթություններից է այսօր:
«Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ: Սակայն դրանք ընդամենը շատ բարդ և քարքարոտ ճանապարհի սկիզբն են, որի հաղթահարումը հնարավոր է բոլորիս հետևողական ջանքերի համատեղմամբ», - ընդգծել է նախագահը:
«Հաջողություն եմ մաղթում բոլոր ուսուցիչներին ու դասախոսներին, բոլոր աշակերտներին և ուսանողներին նոր ուսումնական տարում: Հատկապես շնորհավորում եմ կրթական հաստատությունների շեմն առաջին անգամ հատողներին: Թո՛ղ այս ուսումնական տարին լինի արգասաբեր, քանի որ մեր աշակերտներն ու ուսանողները դնելու են ոչ միայն սեփական կյանքի, այլև Հայաստանի ապագայի ամուր հիմքերը», - ասել է ՀՀ նախագահը:-0-