Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի սոցիալական հարցերի նախարարությունը կամրապնդի սոցիալական աշխատողի ինստիտուտը. նախարար

11.11.2014, 16:01
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կամրապնդի սոցիալական աշխատողի ինստիտուտը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը։
Հայաստանի սոցիալական հարցերի նախարարությունը կամրապնդի սոցիալական աշխատողի ինստիտուտը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կամրապնդի սոցիալական աշխատողի ինստիտուտը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց գերատեսչության ղեկավար Արտեմ Ասատրյանը։

Ըստ նրա, Հայաստանի սոցիալական ոլորտը կարևոր բեկումնային փուլում է, որը ոլորտի բոլոր ներկայացուցիչների ջանքերի միավորում է պահանջում։

«Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ, որոնց հիմնական գաղափարը վարչական բնույթի ծառայությունների մատուցումից սոցիալական աշխատողի ինստիտուտի ձևավորմանն անցնելն է` մարդկանց կարիքները գնահատելու և համաչափ սոցիալական ծառայություններ մատուցելու համար»,– ասաց Ասատրյանը։

Ըստ նրա, փոփոխություններ են իրականացվում նաև պետական սոցիալական համակարգի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել սոցիալական ինտեգրված ծառայությունների համակարգի «մեկ պատուհան» սկզբունքով, որտեղ ուշադրության կենտրոնում կլինի մարդը։

Նախարարն ընդգծեց, որ ինտեգրված ծառայությունների մատուցման ներդրվող համակարգը կդառնա բնակչության սոցիալապես անապահով շերտերի խնդիրների արդյունավետ լուծման հիմք։

«Ինտեգրված համակարգի ներդրումը երկարատև գործընթաց է ենթադրում, աշխատանքն արդեն տարվում է, թեև առայժմ գործում են միայն մեկ տասնյակից ավելի կենտրոններ, որոնք «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական ծառայություններ են մատուցում»։ -0-