Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ներկայացվել է 2020թ.–ին Հայաստանում վերանորոգման ենթակա ավտոճանապարհների մի մասի քարտեզը

21.01.2020, 14:34
Ներկայացվել է 2020թ.–ին Հայաստանում վերանորոգման ենթակա ավտոճանապարհների մի մասի քարտեզը
Ներկայացվել է 2020թ.–ին Հայաստանում վերանորոգման ենթակա ավտոճանապարհների մի մասի քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./ԱՌԿԱ/. Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր Facebook–յան էջում ներկայացրել է այս տարի վերանորոգման ենթակա 502 կմ ավտոճանապարհների մի մասի քարտեզագրված պատկերը։

 «Այստեղ արտացոլված են պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվելիք 280, 4 կմ երկարությամբ և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ծրագրի շրջանակում 90,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածները»,– գրել է Պապիկյանը։

Գրառմանը կից նաև վերջինս ներկայացրել է, թե որ ճանապարհաշինական և հիմնանորոգման ծրագրեր են նախատեսվում Հայաստանում իրականացնել առաջիկայում։

 «Պետական բյուջեով ֆինանսավորմամբ իրականացվող պետական նշանակության 80,0 կմ ավտոճանապարհների միջին նորոգման ծրագիր, որի ճանապարհահատվածների ընտրությունը կիրականացվի` մասնագիտական ուսումնասիրության և լաբորատոր փորձարկումների արդյունքներից ելնելով»,– գրել է Սուրեն Պապիկյանն, այս թվում նշելով` Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային 51,0 կմ ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիրը և ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսված թվով 12 տրանսպորտային օբյեկտների (կամուրջներ, հենապատեր,գաբիոններ, խողովակներ) հիմնանորոգումը։ –0–