Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 8, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Նիդեռլանդները 14 մլն եվրո կհատկացնի ղարաբաղցի փախստականներին բնակարանով ապահովելու համար

18.09.2025, 10:36
Նշված գումարը կտրամադրվի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ մեխանիզմի» միջոցով
Նիդեռլանդները 14 մլն եվրո կհատկացնի ղարաբաղցի փախստականներին բնակարանով ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կհատկացնի Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար, գրել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դավիդ վան Վիլը X սոցիալական ցանցում Հաագայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

Նա նշել է, որ նշված գումարը կտրամադրվի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ մեխանիզմի» միջոցով, գրել է Դավիդ վան Վիլը։

«Ուրախ եմ ողջունել նախարար Արարատ Միրզոյանին Հաագայում և ընդգծել մեր երկրների միջև ամուր կապերը։ Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում», - նշել է Նիդեռլանդների ԱԳ նախարարը։