Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 5, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

16.02.2018, 12:59
Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև:
Նիդեռլանդների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող երկու բանաձև:

Ինչպես նշում է newsarmenia.am–ը, հղում անելով nltimes.nl-ին, իշխող կոալիցիայի բոլոր կուսակցությունները միացել են բանաձևերին։

Բանաձևերից մեկը ճանաչում է հայերի ցեղասպանության իրականացման փաստը։ Երկրորդում նշվում է, որ Նիդեռլանդների նախարարը կամ պետքարտուղարը պետք է ներկա գտնվի Երևանում ապրիլին ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին ։-0-