Նորածինների միանվագ նպաստների վճարումները կվերականգնվեն առաջիկա օրերին
04.08.2014,
15:57
Նորածինների միանվագ նպաստների վճարումները կվերականգնվեն առաջիկա օրերին, հայտնեց Սոցիալական ապահովման պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նորածինների միանվագ նպաստների վճարումները կվերականգնվեն առաջիկա օրերին, հայտնեց Սոցիալական ապահովման պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը։
«Որոշակի փոփոխությունների կապակցությամբ վճարումները մարտին կատարվել են 20-25 օրվա ուշացմամբ։ Ինչ վերաբերվում է երրորդ երեխայի ծննդյանը, ապա վճարումների գումարները, սկսած այսօրվանից, փոխանցվում են հատուկ բանկային հաշիվներին»,– երկուշաբթի մամուլի ասուլիսում ասաց Սաիյանը։
Հայաստանի կառավարությունը մայիսի 22–ի նիստում որոշում է ընդունել բյուջեի վերաբաշխումների վերաբերյալ, որոնք թույլ կտան 250 մլն դրամ ուղղել երեխայի ծննդյան նպաստների վճարմանը։
Վերջին ժամանակներում հայկական ԶԼՄ–ներում պարբերաբար ծնողներից բողոքներ են հնչում վճարումների ուշացման պատճառով։
2014 թվականի հունվարի 1–ից հետո ընտանիքում ծնված 1890 առաջնեկների և երկրորդ երեխաների համար կվճարվի 50 հազարական դրամ, իսկ 355 երրորդ և հաջորդ երեխաների միանվագ նպաստների վճարմանւ կփոխանցվի 430 հազարական դրամ։ ($1 – 406,28 դրամ)։ –0--