Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+2

Նպատակը դիվերսիան չի եղել, այլ գրավել Հադրութը. Արցախի նախագահը` Հադրութի վրա ադրբեջանական գրոհը հետ մղելու մասին (ՎԻԴԵՈ)

11.10.2020, 14:56
Նպատակը դիվերսիան չի եղել, այլ գրավել Հադրութը. Արցախի նախագահը` Հադրութի վրա ադրբեջանական գրոհը հետ մղելու մասին (ՎԻԴԵՈ)
Նպատակը դիվերսիան չի եղել, այլ գրավել Հադրութը. Արցախի նախագահը` Հադրութի վրա ադրբեջանական գրոհը հետ մղելու մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի նախագահ Արայիկ Հարությույանը կիրակի՝ հոկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Հադրութ քաղաքում նախօրեին Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մանրամասները:

Հարությունյանի խոսքով, քանի որ Ալիևը հայտարարել էր, թե իբր գրավել են Հադրությը, իսկ զինադադարից ժամեր առաջ հասկացել է, որ շատ հեռու է Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել է Հադրութ քաղաքը: Նրա խոսքով, պատրաստում են հատուկ ստորաբաժանումներ, պատրաստված վարձկաններ և հատուկ այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր և համատեղ ձևավորում են մի խումբ՝ դիվերսիոն խումբ, բայց նպատակը դիվերսիան չի եղել, այլ գրավել Հադրութը: 

«Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք և մոտակա տարածք, առաջին փուլում իրանանացնել ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ: Բայց արդյունքում մեզ հաջողվել է վերաձևակերպվել, վերադասավորվել և այսօր Հադրութ քաղաքի վարչակազմի ղեկավարը գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»,- հայտնել է Հարությույանը՝ առանց մանրամասները բացելու: 
Լրագրողի հարցին, թե կարող ենք արդյոք արձանագրել փաստը, որ կրակի դադարեցման ռեժիմը չի գործում: 

«Առավոտյան տվյալներով նշեմ, որ համեմատաբար ավելի հանգիստ է, բայց ինչքանո՞վ է այդ հանգիստը լինելու երկարատև: Մեր բնակավայրերի վրա հրետանակոծություն չի կատարվում: Առաջնագծում շատ փոքր հրաձգություններ կան, կիրառվում է սովորական հրետանի և մի փոքր պայքար կա, բայց այս փուլում, չգիտեմ՝ ինչպես է զարգանալու օրը: Նախօրեին հրադադար, այո, չի եղել»,- նշել է Հարությունյանը: -0-