Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կցուցադրվի Կաննի 67–րդ կինոփառատոնի հետահայաց ծրագրի շրջանակում
08.05.2014,
13:04
Հայկական և համաշխարհային կինոյի դասական Սերգեն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը կցուցադրվի Կաննի «Cannes Classics» 67–րդ կինոփառատոնի հետահայաց ծրագրի շրջանակնում, հաղորդում է փառատոնի պաշտոնական կայքը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական և համաշխարհային կինոյի դասական Սերգեն Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը կցուցադրվի Կաննի «Cannes Classics» 67–րդ կինոփառատոնի հետահայաց ծրագրի շրջանակնում, հաղորդում է փառատոնի պաշտոնական կայքը։
Տասը տարի առաջ, երբ նոր թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխեցին անցյալի նկատմամբ ժամանակակից կինոյի վերաբերմունքը, Կաննի փառատոնում ստեղծվեց «Cannes Classics» սեկցիան, որը ներկայացնում է հին ֆիլմերի ընտրանին։ Այն թույլ է տալիս գնահատել կինոյի ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված հսկայական աշխատանքը, որն իրականացնում են աշխարհի պրոդյուսերական ընկերությունները, իրավատերերը, կինոգետներն ու կինոարխիվները։
Այսօր «Cannes Classics»–ը փառատոնի և նրա հիմնական մրցույթի անբաժանելի մասն է։ Այս սեկցիայում ներկայացվում են համաշխարհային կինոյի գլուխգործոցները վերականգնված թվային պատճեների տեսքով։
Փարաջանովի «Նռան գույնը» (Sayat Nova, 1968, 1:17) ֆիլմի պատճենը վերականգնվել է 4К ձևաչափով L’immagine Ritrovata լաբորատորիայում` Film Foundation-World Cinema Project–ի (Նյու Յորք) ֆինանսավորմամբ։
«Կաննի փառատոնի ղեկավարությունն իր խնդիրներից մեկն է համարում կինոյի պատմության տարածումը։ Աշխարհի խոշորագույն կինոֆորումի վարկանիշը թույլ է տալիս հասարակության ուշադրությունը գրավել հին կինոֆիլմերի վերականգնված տարբերակներին, որոնք ցուցադրվում են փառատոնի դահլիճներում, ինչպես նաև թողարկվում են VOD կամ DVD/Blu-ray ձևաչափերով», – նշում են փառատոնի կազմակերպիչները։
2014 թ.–ի ընտրանու մեջ ներառված ֆիլմերը կցուցադրվեն Բունյուելի փառատոների դահլիճներում, ցուցադրություններին կմասնակցեն նաև այն մարդիկ, ովքեր աշխատել են ֆիլմերի վերստեղծման վրա։
«Cannes Classics»–ի ծրագրում ներառված են 22 լիամետրաժ և 2 վավերագրական ֆիլմեր։ Իրավատերերի ցանկությամբ բոլոր ֆիլմերը կցուցադրվեն DCP 2K և DCP 4K ձևաչափում։ «Cannes Classics»–ի պատմության մեջ առաջին անգամ չի ցուցադրվի որևէ 35 միլիմետրանոց տարբերակ։
Այս տարի «Cannes Classics»–ի պատվավոր հյուրն է Սոֆի Լորենը, ով կնոջ լավագույն դերի համար 1961 թ.–ին արժանացել է Կաննի մրցանակի, նա 1966 թ.–ին եղել է փառատոնի ժյուրիի նախագահը։ Լորենը Կանն կժամանի ռեժիսոր Էդուարդո Պոնտիի LA VOCE UMANA (2014) ֆիլմի ցուցադրության նպատակով, որտեղ դերասանուհին նկարահանվել է երկարատև ընդմիջումից հետո։ Նույն օրը երեկոյան «Cannes Classics»–ի շրջանակում կցուցադրվի Վիտորիո դե Սիկայի «Ամուսնություն իտալական ձևով» կատակերգության (1964) վերականգնված 4K տարբերակը, որը ստեղծվել է L'Immagine Ritrovata լաբորատորիայում Բոլոնիայի կինոյի ոլորտի աշխատակիցների, Surf Film–ի, Technicolor հիմնադրամի, Cinema Heritage–ի և Memory Cinema–ի մասնակցությամբ։
Ցուցադրությունից հետո դերասանուհին վարպետության դաս կանցկացնի` Բունյուելի դահլիճում ցուցադրության մասնակիցների հետ շփվելու միջոցով։
Կաննի 67–րդ փառատոնը կանցկացվի մայիսի 14–ից 25–ը։
«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է աշուղ Սայաթ-Նովային։ -0