Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+4

Նվազագույնը 80-100 մլն դոլար կհատկացվի ՀՀ բնակապահովման տասնամյա ծրագրի իրագործմանը. վարչապետ

20.06.2012, 18:32
Նվազագույնը 80-100 մլն դոլար կհատկացվի Հայաստանում բնակարանային ապահովման տասնամյա ծրագրի իրագործմանը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում։
Նվազագույնը 80-100 մլն դոլար կհատկացվի ՀՀ բնակապահովման տասնամյա ծրագրի իրագործմանը. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. Նվազագույնը 80-100 մլն դոլար կհատկացվի Հայաստանում բնակարանային ապահովման տասնամյա ծրագրի իրագործմանը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի խորհրդարանի արտահերթ նիստում։

«Խնդրի լուծումը կարելի է բաժանել երեք բաղադրիչի՝ առաջինը վերաբերում է հիփոթեքային վարկերի միջոցով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ունեցող ընտանիքներին, երկրորդը՝ այն ընտանիքներին, որոնք արտոնյալ միջոցների կարիք են զգում, երրորդը՝ անապահով ընտանիքներին։ Այս երեք խմբերի համար տարբեր լուծումներ կառաջարկվեն»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով, վերջին չորս տարիների ընթացքում հասանելի բնակարանի ապահովման խնդիրների լուծման համար ծախսվել է մոտ 250 մլն դոլար։

«Վերջին տարիներին մենք կենտրոնացել ենք աղետի գոտու վրա։ Բնակարանով արդեն ապահովել ենք 5 հազար ընտանիքի, իսկ 2013 թվականին կավարտենք աշխատանքներն աղետի գոտում, ինչը մեզ հնարավորություն կտա ֆինանսական միջոցներն ուղղել բնակարանային այլ խնդիրների լուծմանը»,- նշեց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ այսօր բազմաբնակարանային շենքերի մոտ 80 տոկոսը ֆիզիկական բարձր մաշվածություն ունի, և լուրջ ներդրումների կարիք է զգացվում։

Բացի այդ, վարչապետի խոսքով, կառավարությունն առաջիկա հինգ տարիներին մտադիր է խթանել հասանելի բնակարանների կառուցումը մասնավոր հատվածի հետ համագործակցության միջոցով։

«Մշակվել է մի նախագիծ, որի համաձայն, մենք ձեռնարկատերերին տարածք և այնտեղ բազմաբնակարանային շենքի կառուցման իրավունք ենք տալիս, որտեղ կարող են բնակարաններ ստանալ սոցիալապես անապահով ընտանիքները»,- ասաց նա։

Սարգսյանը հայտնեց նաև, որ կշարունակվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագիրը սոցիալական բնակարանների կառուցման ուղղությամբ։---0-