Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը ժամանակավորապես չի կարողանում չվերթեր սպասարկել թանձր մառախուղի պատճառով. ՔԱԳՎ
20.12.2014,
13:28
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը ժամանակավորապես չի կարողանում չվերթեր սպասարկել թանձր մառախուղի պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը ժամանակավորապես չի կարողանում չվերթեր սպասարկել թանձր մառախուղի պատճառով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։
Նրա խոսքերով` շաբաթ օրը երկու ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել։ Դոնի Ռոստովից եկող օդանավը ուղղություն է վերցրել դեպի Սոչի, իսկ Մինվոդիից եկող օդանավը դեռ օդում է, և եթե մառախուղը չցրվի, այն հետ կգնա Մինվոդի։
«Այս պահին օդանավակայանում տեսանելիությունը սկսվում է 75 մետր բարձրությունից, իսկ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել 200 մետր տեսանելիության դեպքում։ Եթե մինչև օրվա կեսը օդի ջերմաստիճանը Երևանում բարձրանա, ապա օդանավակայանը կկարողանա ընդունել բոլոր ավիաչվերթերը», – ասաց Գրձելյանը։
Նա նաև ընդգծեց, որ օդանավակայանը ժամանակավորապես նաև չի սպասարկում թռիչքները։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց, որ վատ տեսանելիության դեպքում բոլոր չվերթերը կիրականացվեն Գյումրու «Շիրակ» պահուստային օդանավակայանի միջոցով։
«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—