Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

20.12.2014, 18:05
Առավոտյան թանձր մառախուղի պատճառով աշխատանքը դադարեցրած «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, տեղեկացրեց «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Աբրահամյանը։
«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առավոտյան թանձր մառախուղի պատճառով աշխատանքը դադարեցրած «Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, տեղեկացրեց «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գևորգ Աբրահամյանը։

Շաբաթ օրը երկու ինքնաթիռներ չէին կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում։ Դոնի Ռոստովից եկող օդանավը ուղղություն էր վերցրել դեպի Սոչի, իսկ Մինվոդիից եկող օդանավը պտտվել էր օդում, այնուհետև հետ գնացել Մինվոդի։

«Մառախուղը ցրվել է, և օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով»,– ասաց Աբրահամյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման պայմանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին` 30 տարի ժամկետով։ Ձեռնարկության սեփականատերն է արգենտինական American International Airports ընկերությունը, որը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0—