Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդով թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից (ՎԻԴԵՈ)

04.07.2025, 10:32
Օգոստոսի 1-ից տրանսպորտի թղթային QR-ն աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից. քաղաքապետարան ՎԻԴԵՈ
Օգոստոսի 1-ից տրանսպորտի QR կոդով թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում արդեն գործում է հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը՝ 4 տարբեր վճարման կրիչներով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։

Դրանցից մեկը՝ թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.

-Տրանսպորտային քարտ,

-Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),

-Բջջային հավելված:

-Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

-Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,

-Telcell սպասարկման կետերից,

-Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝

-transport.yerevan.am կայքում,

-Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Սա հերթական քայլն է դեպի հարմարավետ, էկոլոգիապես պատասխանատու և ժամանակակից քաղաքային տրանսպորտ: