Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Օտարերկրացի քաղաքացիները կկարողանան իրենց թոշակային կուտակումները Հայաստանից տեղափոխել մշտական բնակության երկիր

26.05.2016, 18:19
Օտարերկրացի քաղաքացիները կկարողանան իրենց թոշակային կուտակումները Հայաստանից տեղափոխել իրենց մշտական բնակության երկիր:
Օտարերկրացի քաղաքացիները կկարողանան իրենց թոշակային կուտակումները Հայաստանից տեղափոխել մշտական բնակության երկիր

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Օտարերկրացի քաղաքացիները կկարողանան իրենց թոշակային կուտակումները Հայաստանից տեղափոխել իրենց մշտական բնակության երկիր, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը:

Նրա խոսքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքի համաձայն, նախատեսվում է, որ Հայաստանում աշխատող օտարերկրացին իր մշտական բնակության վայրը վերադառնալու պարագայում, կարող է ցանկացած պահին պահանջել իր կենսաթոշակային հաշվեհամարին առկա ողջ գումարը:

«Առաջարկված մեխանիզմի համաձայն, աշխատողը պետք է հաշվեհամար ունենա իր երկրի ցանկացած կուտակային համակարգում, և բոլոր միջոցները ավտոմատ կերպով կփոխանցվեն այդ հաշվեհամարին: Նման հաշվեհամարի բացակայության դեպքում ողջ գումարը կմնա Հայաստանի հաշվեհամարին, և երբ օտարերկրացին դառնա թոշակառու, կստանա թոշակն այստեղ», - ասաց նա:

Նա նաև նշեց, որ կառավարության վերջին որոշմամբ կարգավորվել են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են փոխանցումների ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակին: Ինչպես նաև կարգավորվել են կառավարական մարմնին վերաբերող հարցերը, որը, մասնակցի պահանջով, պետք է համակարգին մասնակցելու վերաբերյալ տեղեկանք տրամադրի: 

Հայաստանի խորհրդարանն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման հետաձգում մինչև 2018 թվականի հուլիսի 1–ը։ Մինչ այդ պարտադիր բաղադրիչի ներդրումը մասնավոր հատվածի համար նախատեսվում էր 2017 թվականի հուլիսի 1–ից։

Վերջին տվյալներով, Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի հաշվեհամարներին կուտակվել է ավելի քան 36 մլդ. դրամ: Ընդհանուր առմամբ կուտակային կենսաթոշակային համակարգում, 2016 թվականի մարտի տվյալներով, գրանցվել է 143 580 մարդ, որոնցից 64 788–ը` պետհատվածի ներկայացուցիչներ։ Համակարգի մասնակիցների քանակը կանոնավոր կերպով լրանում է. միջինը, ամսական համակարգին միանում թ 3 հազարական մարդ: Առկա միջոցներով նախորդ տարվա ընթացքում ապահովվել է 8-10 տոկոս եկամտաբերություն:

Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տվյալներով, 2015 թ.-ի ընթացքում Հայաստանի կուտակային կենսաթոշակային ֆոնդ իրականացված վճարումների (սոց. վճարումներ և պետական համաֆինանսավորում) գումարը կազմել է 15,2 մլրդ դրամ: Օրենքով, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործողությունը պետք է ուժի մեջ մտներ 2014 թվականի հունվարի 1–ից 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ Սակայն հասարակական բողոքների ճնշման ներքո Սահմանադրական դատարանը սկզբում որոշում ընդունեց Սահմանադրությանը չհամապատասխանող և անվավեր ճանաչել «Կուտակային թոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ, իսկ այնուհետև 2014 թվականի հունիսի 21–ին խորհրդարանն ընդունեց օրենսդրական լրացումներ, որոնց համաձայն, 2014 թվականի հուլիսի 1–ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գործում է պետական կազմակերպությունների աշխատակիցների համար։ 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում 2014 ներդրվել է 2014 թ.-ի հունվարի 1–ին և գործում է 1974 թվականի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Կենսաթոշակային ֆոնդերի կառավարմամբ զբաղվում են «C-QUADRAT Ampega Asset Management Armenia» ԲԲԸ-ն և «AMUNDI-ACBA ASSET MANAGEMENT» ՓԲԸ-ն: ($1 – 477,78 դրամ): -0-