Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Պարենի գները 2012թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել են 1,1%–ով. թերթ

03.10.2012, 13:17
Պարենի գները 2012թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել են 1,1 տոկոսով, ինչը պայմանավորված է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերում 1,5–10,7 տոկոս գնաճով, տեղեկացնում է «Օրակարգ» թերթը։
    
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պարենի գները 2012թ.–ի սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, աճել են 1,1 տոկոսով, ինչը պայմանավորված է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերում 1,5–10,7 տոկոս գնաճով, տեղեկացնում է «Օրակարգ» թերթը։
    
Թեև սեպտեմբեին, օգոստոսի համեմատ, բանջարեղենի և կարտոֆիլի գներն աճել են 10,7 տոկոսով, դրանք, ըստ Ազգային վիճակագրական ծառայության` անցած տարվա սեպտեմբերի համեմատ եղել են 9,7 տոկոսով ցածր։ Սեպտեմբերին զգալիորեն թանկացել է լոլիկը (գնաճը` 17,9%), կարտոֆիլը (գնաճը` 19,1%), կանաչ պղպեղը (գնաճը` 29,6%), կանաչ լոբին (գնաճը` 48,2%), սմբուկը (գնաճը` 86,2%)։ Եթե սեպտեմբերին ամսական կտրվածքով գյուղատնտեսական մթերքների գների աճի հիմքում սեզոնային գործոնն է եղել, ապա 2011թ.–ի սեպտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրված 7,1 տոկոս, իսկ 2012թ.–ի օգոստոսի համեմատ` 1,6 տոկոս գնաճը պայմանավորված է համաշխարհային շուկայում հացահատիկի բարձր գներով, փոխարժեքի գործոնով։

Արտարժույթի շուկայում դրամը դոլարի նկատմամբ սեպտեմբերին ամսական կտրվածքով արժևորվել է 0,5 տոկոսով` գների վրա ըստ էության թողնելով զրոյական ազդեցություն։ Սակայն պետք է հաշվի առնել, որ հունիսից համաշխարհային շուկայում արձանագրվում է պարենամթերքի գների աճ  ($1 – 407,98 դրամ)։-0-