Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Պարետի նոր որոշումը․ 24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը

15.04.2020, 21:36
Պարետի նոր որոշումը․ 24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը
Պարետի նոր որոշումը․ 24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․Պարետի նոր որոշմամբ, 24 ժամով արգելվել է Երևանի մի շարք խանութների աշխատանքը։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Մասնավորապես, որոշման համաձայն, 24 ժամով արգելվում է․

1) «Աթենք» ՍՊԸ-ի, ք․ Երևան, Շինարարների 12/2

2) «Ծիրան մարկետ», ՍՊԸ՝ ք․ Երևան, Շինարարների 12

3) «էն-Էլ-Էս» ՍՊԸ՝ ք․ Երևան, Սիլիկյան թաղամաս, 10-րդ փող․ 68

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է (նախկինում գործում էր Մարտի 16-ից ապրիլի 14-ը) 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: -0-