Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Պարետի նոր որոշումը. հրապարակվել է տնտեսական գործունեության սահմանափակումների թարմացված ցանկը

27.03.2020, 15:01
Պարետի նոր որոշումը. հրապարակվել է տնտեսական գործունեության սահմանափակումների թարմացված ցանկը
Պարետի նոր որոշումը. հրապարակվել է տնտեսական գործունեության սահմանափակումների թարմացված ցանկը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./ԱՌԿԱ/. Արտակարգ դրության ժամանակ ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյանը իր Facebook-յան էջում հրապարակել է ՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։

«Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել»,- նշել է պարետը:

«Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման և այլ պահանջներ»,- ընդգծել է նա:

Ավինյանը հորդորում է լինել ք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ 28 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–