Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Պարետի նոր որոշումը. Մարալիկն ու Ձորակապը կմնան մեկուսացված

26.04.2020, 11:16
Պարետի նոր որոշումը. Մարալիկն ու Ձորակապը կմնան մեկուսացված
Պարետի նոր որոշումը. Մարալիկն ու Ձորակապը կմնան մեկուսացված

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի./Նովոստի-Արմենիա./ Պարետի նոր որոշմամբ Մարալիկ և Ձորակապ համայնքներում գործող սահմանափակումները (նախնական տվյալներով՝ նախատեսված էին մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը) երկարացվել են մինչև 2020 թ.-ի ապրիլի 30-ը՝ ժամը 23։59-ը: Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: 

Այս մասին գրառում է կատարել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար:

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ -0-