Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով․ Մարությանը՝ Մեսչյանի հեռանալու մասին (ՎԻԴԵՈ)
04.08.2020,
16:07
Հայկ Մարությանը խոսել է Արթուր Մեսչյանի հեռանալու մասին․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարման մասին:
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,-ասաց նա։
Քաղաքապետը չժխտեց, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն՝ կրկնելով, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է։
«Բնական է, որ մարդը երբ հեռանա, պետք է իր սեփական դիմումի համաջայն հեռանա: Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է, հետագայում երբ գա ժամանակը, դրա մասին կհայտարարվի: Այստեղ գաղտնիք չկա»,- ասաց նա։-0-