Рейтинг@Mail.ru
USD
398.74
EUR
416.6
RUB
4.0489
GEL
139.52
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պաշտպանության նախարարը ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում

19.01.2023, 11:43
Հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3–ի վիճակը ծանր է
Պաշտպանության նախարարը ներկայացրեց, թե ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել զորամասի կացարանում
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./ԱՌԿԱ/. Նախնական տվյալներով 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհը բռնկվել է հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով։

Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը վերաբերում է ավտոբենզինին է, հնարավոր չի եղել հետագայում մարել»,- ասաց Պապիկյանը։

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն իր հերթին նշեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 532–րդ հոդվածի 4–րդ մասի հատկանիշներով, այն է շրջապաի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավել անձի մահ։

«Կա նախնական վարկած առ այն, որ հրդեհը տեղի է ունեցել ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնների խախտման պատճառով», – ասաց Քյարամյանը։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 19-ին, ժամը 01:15-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: Այրվել է շինությունը (մոտ 104 քմ)։

ՊՆ–ի հաղորդմամբ, հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3–ի վիճակը ծանր է։–0–