Рейтинг@Mail.ru
USD
384.32
EUR
450.23
RUB
4.8933
GEL
141.11
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՊԲ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել. Արցախում մարտական գործողությունների նոր քարտեզը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

30.10.2020, 00:22
ՊԲ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել. Արցախում մարտական գործողությունների նոր քարտեզը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՊԲ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել. Արցախում մարտական գործողությունների նոր քարտեզը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ՊՆ ներյացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույց ժամանակ ներկայացրել է իրավիճակն առաջնագծուն ռազմական գործողությունների ինտերակտիվ քարտեզով:   

«Այսօր՝ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»,- նշել է Հովհաննիսյանը:

Բացի դրանից, Հովհաննիսյանի խոսքով, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում:


«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն»,- նշել է նա:

Հովհաննիսյանն ընդգծել է, որ օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:-0-

 

Իրավիճակը ռազմաճակատում.

Опубликовано Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն Четверг, 29 октября 2020 г.