ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել
Այսօր,
17:03
Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին 1Lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ»,- հաստատել են կոմիտեից:
Նախաքննության շահերից ելնելով՝ կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին: