Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Պերմյակովի դատը կանցկացվի Հայաստանում գտնվող ռուսական 102–րդ ռազմակայանի տարածքում. Լեբեդև

30.03.2015, 13:05
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ինքնախոստովանական ցուցմունք տված Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Գյումրիում գտնվող ռուսական 102–րդ ռազմակայանի տարածքում, ասաց Պետդումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը։
Պերմյակովի դատը կանցկացվի Հայաստանում գտնվող ռուսական 102–րդ ռազմակայանի տարածքում. Լեբեդև
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում ինքնախոստովանական ցուցմունք տված Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Գյումրիում գտնվող ռուսական 102–րդ ռազմակայանի տարածքում, ասաց Պետդումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք էր սպանվել, վիրավորված 6 ամսական տղան մահացել էր հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ժամկետային զինծառայող ռուս Վալերի Պերմյակովը։ Նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Ռուսական կողմը պարտավորվել է քննությունն անցկացվել Հայաստանի տարածքում, այդպես էլ արվում է։ Այն ընթանում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։ Հայկական կողմին թույլատրված է ծանոթանալ իրականացվող բոլոր փորձաքննություններին ու քննչական գործողություններին։ Համատեղ հայ–ռուսական քննություն է անցկացվում», – ասաց Լեբեդևը։

Նրա խոսքով` խոսակցություններ են տարածվել, թե զինծառայողին դատելու են Ռուսաստանում, սակայն դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«Տեղեկացնում եմ, որ ռուսական կողմն իսկապես նախատեսում է գործը փոխանցել Հարավային ռազմական օկրուգի դատարան, որը գտնվում է Դոնի Ռոստովում։ Սակայն դատը արտագնա կլինի, այն կանցկացվի Հայաստանում գտնվող ռուսական 102–րդ ռազմակայանում», – նշեց Լեբեդևը։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102–րդ ռազմակայանը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում։ ՌԴ–ն և Հայաստանը 2010թ.–ի օգոստոսին ռազմակայանի տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը երկարացրին մինչև 2044թ.–ը։ Արձանագրությամբ նախատեսվում է նաև ընդլայնել ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատվիրակության ոլորտը։ Ռազմակայանը համալրված է ԶՀՀ С-300–ներով և ՄիԳ–29 կործանիչներով։–0– Ա.Թ.