Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Պերմյակովի փաստաբանը պատմել է նրան ՌԴ տեղափոխելու հավանականության մասին

02.05.2017, 19:09
Գյումրում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը կարող է պատիժը կրել Ռուսաստանում։

Պերմյակովի փաստաբանը պատմել է նրան ՌԴ տեղափոխելու հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը կարող է պատիժը կրել Ռուսաստանում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով azatutyun.am–ին։

Ինչպես հաղորդում է ռուսական գործակալությունը, Հայաստանի արդարադատության նախարարությունն այժմ քննարկում է ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրի հարցը:

«Պերմյակովը դատապարտվել է թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան դատարանի կողմից: Ներկայում քննարկվում է պատիժը կրելու վայրի կազմակերպման հարցը»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են Հայաստանի ադարադատության նախարարությունից:

Ռուսական գործակալությունը մեջբերում է Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հետևյալ խոսքերը․ «Տեսականորեն Պերմյակովը կարող է ուղարկվել Ռուսաստան»:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պերմյակովին կարող են փոխանակել Ռուսաստանում խոշոր ավտովթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ:

2015 թվականի օգոստոսի 12–ին Գյումրու ՌԴ զինվորական կայազորային դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ երեք հոդվածներով` դասալքություն, զենքի հափշտակում և անօրինական կրում` դատապարտելով նրան 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Տվյալ գործն առանձնացվել է Գյումրում կատարած սպանության մասին քրեական գործից։

2016 թվականի օգոստոսի 23–ին Հայաստանի դատարանը դատապարտել է Վ.Պերմյակովին ցմահ ազատազրկման Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին Ավետիսյան ընտանիքին սպանելու համար։  -0-