Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Պերմյակովը խոստովանել է մեղքը Գյումրու դատական դահլիճում

22.01.2016, 13:32
Գյումրում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն խոստովանել է իր մեղքը դատական նիստի ընթացքում, որն անցկացվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի տարածքում։
Պերմյակովը խոստովանել է մեղքը Գյումրու դատական դահլիճում

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Գյումրում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն խոստովանել է իր մեղքը դատական նիստի ընթացքում, որն անցկացվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի տարածքում։

Դատավորի` պարզաբանող «Ինչու՞մ» հարցին Պերմյակովը պատասխանել է. «Ամեն ինչում»։ 

Սա արդեն թվով երրորդ դատական նիստն է։ Հունվարի 18–ին դատարանը մերժել էր տուժածների իրավահաջորդների և նրանց փաստաբանների` դատավորի բացարկի վերաբերյալ միջնորդությունը։

Գյումրիում 2015 թվականի հունվարի 12–ին սպանվել է յոթ մարդուց բաղկացած ընտանիք, այդ թվում` երկու մանկահասակ երեխաներ։ Հանցագործության կատարման մեջ մեղադրվում է Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հունվարի 13–ին ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից հայ–թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ, և հարցաքննությանը նա խոստովանել իր մեղքը։

Վալերի Պերմյակովն իրեն առաջադրված առաջին մեղադրանքով 2015 թվականի օգոստոսի 12–ին արդեն դատապարտվել է 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում Հինգերորդ ռուսական կայազորային զինվորական դատարանի որոշմամբ։ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել ծառայությամբ նրան վստահված զենքի առկայությամբ դասալքության, հրազենի հափշտակման և անօրինական կրման համար։ «Սպանություն» հոդվածով գործն առանձնացվել է առանձին վարույթում և փոխանցվել հայկական կողմին։ -0-